Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, կամ Ծիծեռնակաբերդը կառուցվել է Երևանում՝ 1966 թ․։ Հուշակոթողը բաղկացած է 12 քարե սալերից, նյութը՝ գրանիտ և բազալտ։
1965 թվականի մարտի 16-ին ՀԽՍՀ Նախարարների Խորհուրդը որոշում է կայացնում կառուցել․ «1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնելու համար կոթող»։ Շինարարական աշխատանքներն սկսվում են, երբ ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարն արդեն Անտոն Քոչինյանն էր։
Հավերժացնող հուշակոթողի քանդակագործն է Վան Խաչատրյանը, ճարտարապետը՝ Արթուր Թարխանյանը և Սաշուր Քալաշյանը։
Հուշարձանի շինարարությունն ավարտվեց 1967 թ․, իսկ հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1967 թ. նոյեմբերի 29-ին։ Հանրապետության ղեկավարությունը ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ և վառեց անմար կրակը։
Հուշահամալիրը դարձել է համայն հայության ուխտատեղի։ Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր, նաև օտարազգիներ բարձրանում են այստեղ։
Կարծիքներ
Դեռևս կարծիքներ չկան: