Բջնի բերդը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Բջնի գյուղում՝ Հրազդան գետի կիրճում։ Բերդի ավերակները գտնվում են Հրազդան գետի միջին հոսանքում՝ անմիջապես Բջնի գյուղի մոտ։ Սարահարթի վրա Պահլավունի իշխանները, մասնավորապես Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, 9 – 11-րդ դարերում հիմնել են մի բերդ,որը կարևոր ռազմական նշանակություն է ունեցել, դարեր ի վեր եղել է Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բջնի բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին։ Բերդն այժմ կիսավեր է, հարավից, արևելքից պաշտպանված էր ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ պարսպապատով։
Բերդում այժմ էլ բազմաթիվ շենքերի ավերակներն ու հետքեր են մնացել։
Կարծիքներ
Դեռևս կարծիքներ չկան: