Կասկադ համալիրը ճարտարապետական-կոթող է և գտնվում է մայրաքաղաք Երևանում։ Կոթողի ներսում կան ցուցասրահներ, շատրվաններ, հարթաքանդակներ։ Համալիրի առջևում տեղադրված է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանը, իսկ վերևում՝ Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը:
Կասկադ համալիրի աստիճանների թիվը 572 է, բարձրությունը հիմքից մինչև գագաթ` 302 մետր, լայնությունը՝ 50 մետր։
Կասկադի գաղափարի նախահեղինակը Ալեքսանդր Թամանյանն է։ Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները: Նախագիծը կյանքի կոչվեց 1976 թվականին Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից։ Համալիրը կառուցվել է տրավերտին տեսակի սպիտակ քարից: Իրականում, գլխավոր գաղափարն ազգային վերածնունդը ներկայացնելն էր` զարդարված հայոց պատմության և մշակութային մոտիվները կրող զարդաքանդակներով:
Կասկադ համալիրի շինարարութունը դադարեցվեց 1988 թ. Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի և 1991 թվականին Խորհրդային Միության փլուզման հետևանքով։ Ամերիկահայ գործարար և բարեգործ Ջերարդ Լ. Գաֆէսճեանը 2002 թ. նախաձեռնեց Կասկադի վերականգնումը։ Գաֆեսճէանի նախաձեռնությամբ՝ հուշահամալիրը հիմնովին վերանորոգվեց՝ վերածվելով արվեստի կենտրոնի:
Կարծիքներ
Դեռևս կարծիքներ չկան: