<<Միմինո>> ֆիլմից ստացված այս քանդակում անմահացել են ֆիլմի 3 գլխավոր հերոսները՝ Ֆրունզիկ Մկրտչյանը՝ Ռուբիկ Խաչիկյան, Եվգենի Լեոնովը՝ Իվան Վոլոխով և Վախթանգ Կիկաբիձեն՝ Վալիկո Միզանդարի։
Հուշարձանը տեղադրվել է 2011 թվականին, հեղինակն է հայ քանդակագործ Արմենակ Վարդանյանը։
Հիշեցնենք, որ Գեորգի Դանելիի «Միմինո» ֆիլմը էկրան է բարձրացել 1977թ.-ին։ Դիլիջան քաղաքը ընտրվել է արձանի տեղադրման վայր, քանի որ, ըստ «Միմինո» կինոնկարի սցենարի, ֆիլմի հերոս վարորդ Ռուբիկը ծնունդով այդտեղից էր։ Դիլիջանում «Միմինո» ֆիլմի հերոսներին նվիրված հուշարձանի բացման գաղափարը պատկանում է ՌԴ Վլադիմիրի երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչներին և ռուս բարերարներին, որոնց միջոցներով էլ կանգնեցվել է հուշարձանը։ «Միմինոյի» հերոսներին նվիրված հուշարձան կա նաև Թբիլիսիի Հավլաբար թաղամասում (Վախթանգ Կիկաբիձե, Ֆրունզիկ Մկրտչյան, Եվգենի Լեոնով և ֆիլմի ռեժիսոր Գեորգի Դանելիա)։
Կարծիքներ
Դեռևս կարծիքներ չկան: