Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի), հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թ.-ին։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզե դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ IX դ. Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները։ 874 թ.-ին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը՝ Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը՝ Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի՝ Սրբոց Առաքելոց (մեծը) և Սուրբ Հովհաննու Կարապետի եկեղեցին։ Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը, որը գրվել է 874 թվականին: Արևմտյան կողմում կա գավիթ, որը հնագույններից է և կանգուն էր մինչև 1930-ական թթ.։ Գավթի սյուներն այժմ պահվում են Հայաստանի պատմության թանգարանում և Էրմիտաժում, ենթադրվում է, որ խոյակները բերվել են որևէ պալատական շենքից։ Նրանք իրավամբ հայկական միջնադարյան փայտագործական արվեստի արժեքավոր նմուշներ են։ Բլրագագաթի վրա պահպանվել են գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցու մնացորդներ։ Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր։ 1956-57 թթ.-ին եկեղեցիները վերանորոգվել են։ Բլրի ստորոտում եղել է նաև ավելի ուշ շրջանի կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը 19-րդ դարավերջին փլուզվել է:
Տեսնել զամբյուղը “ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ” ավելացվել է Ձեր զամբյուղ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պատրաստման նյութը | Արույր |
---|---|
Քաշը (գր․) | 13,7 |
Հաստությունը (մմ) | 2 |
Տրամագիծը (մմ) | 32,6 |
Մեկնաբանություններ (0)
Be the first to review “ՍԵՎԱՆԱՎԱՆՔ” Cancel reply
Կարծիքներ
Դեռևս կարծիքներ չկան: