Թալինի Կաթողիկեն եռախորան գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է, գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին բնակավայրում։
Կառուցվել է 7-րդ դարում, այժմ գտնվում է կիսավեր վիճակում, անգամ եկեղեցու գմբեթը բացակայում է; 1840 թվականի երկրաշարժը բավականին վնասել է ճարտարապետական այս հուշարձանը։ Եկեղեցու շինարարությունը վերագրվում է Կամսարական տոհմին, քանդակները արվել են սպիտակ և կարմիր գույներով, տարածքում կարելի է տեսնել 5-6-րդ դարերի և 4-րդ դարի խաչքարեր, որոնք պահպանված են առ այսօր։
Թալինի տաճարն ունի ընդարձակ ու հանդիսավոր, սակայն գմբեթավոր մույթերով մասնատված ներքին տարածություն։ Ներսի պատերը ծեփված են եղել կրաշաղախի բարակ շերտով, որի վրա տեղ-տեղ պահպանվել են որմնանկարների պատառիկներ։
Կարծիքներ
Դեռևս կարծիքներ չկան: