ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՎԱՔԵՔ
ARMENIAN COINS ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐ
Հուշանվերային մետաղադրամներն ինքնատիպ և շքեղ նվերներն են
Այցելելով Հայաստանի լավագույն զբոսաշրջային և տեսարժան վայրերը, ինչպիսին են եկեղեցիները, տաճարները, ամրոցները, թանգարանները և մայրաքաղաքի այլ վայրեր, զբոսաշրջիկները փնտրում են ինքնատիպ հուշանվերներ, որոնք թույլ կտան նրանց վերհիշել իրենց այցելությունները: Հուշանվերային մետաղադրամները գեղեցիկ և արժեքավոր մանր զարդեր են, որոնք կարող են դառնալ հրաշալի նվեր ձեր ճանապարհորդությունից, կարող են լինել ձեր կազմակերպության, միության կամ ակումբի նշանը:
Այս ինքնատիպ հուշամեդալները կարող եք ձեռք բերել ոչ միայն մեր առցանց խանութից՝ https://armeniancoins.am/khanut/, այլ նաև մեր ինքնաշխատ սարքերից, որոնք տեղադրված են վերոնշյալ վայրերում: Նշենք, որ մետաղադրամներ արտադրելուց զատ, ընկերությունն արտադրում է առևտրային ավտոմատներ կամ այլ կերպ ասած՝ ինքնաշխատ սարքեր:
Սա մի գաղափար է, որ առաջին հերթին ուղղված է պատմական, մշակութային և ազգային ժառանգության տարածմանը, նպատակը՝ ճանաչելի դարձնել վանական համալիրները, ամրոցները, թանգարանները և զբոսաշրջային տեսարժան վայրերը:
Հուշանվեր – մետաղադրամները պատրաստված են արույրե /լատուն/ համաձուլվածքից և ստանում են հատուկ մշակում:
Հիշենք, որ բոլոր մեր հուշանվերային մետաղադրամները ունեն բարձր որակ՝ մանրակրկիտ աշխատանքի և ճշգրիտ կառուցվածքի արդյունք են: