ARMENIAN
COINS
ARMENIAN
COINS
75
Հուշամեդալներ
Հայաստանի պատմամշակութային կառույցների և հուշարձանների պատկերներով
5
Հավաքածու
Հավաքածուները ներառում են հուշամեդալներ, հենակ, փայտե քարտեզ
Անցյալի խոսուն վկաներ
Ստեղծել ենք հավաքածու - քարտեզների շուրջ 5 տեսակ։ Հավաքածուները բոլորն ունեն մշակութային, զբոսաշրջային, ուսուցողական նաև ժամանցային նշանակություն։ Նայելով քարտեզներին, կնկատեք, որ Հայաստանի բոլոր մարզերում առկա են դարերից խորքից եկող վանական համալիրներ. ևս մի անհերքելի փաստ, որ հայ ժողովուրդն ապրել և արարել է իր պատմական բնօրրանում: Հավաքածուներն ընդգրկում են վանական համալիրների, նշանավոր հուշակոթողների պատկերներով հուշամեդալներ։ Սա յուրահատուկ տարբերակ է մեր պատմությունն ու մշակույթը աշխարհին ևս մեկ անգամ ճանաչելի դարձնելու համար, ցույց տալու հայ ժողովրդի նվիրումն իր հավատքին ու եկեղեցուն: Հուշակոթողները մեր անցյալը վաղվա օրվա հետ կապող միակ թելն են. պարտավոր ենք պահպանել և անխաթար փոխանցել գալիք սերունդներին:
Ով ենք մենք… Ուր ենք գնում
ARMENIAN COINS ընկերությունը հիմնադրվել է Հայաստանում 2019 թվականին։ Ընկերությունը սկսել է զբաղվել իքնաշխատ սարքերի արտադրանքով և դրա զարգացմանը զուգահեռ, միաժամանակ ստեղծել ենք յուրահատուկ հուշամեդալներ` որպես ինքնատիպ ազգային հուշանվերներ։ Ունենք շուրջ 75 տեսակի արծաթյա և արույրե հուշանվեր - հուշամեդալներ` մեր սրբավայրերի, ամրոցների, թանգարանների և մեծանուն հայերի պատկերներով։ Յուրաքանչյուր նմուշ մեր մշակութային ժառանգության մի մասնիկն է։
Ճանաչենք, արժևորենք և տարածենք մեր ազգային ժառանգության յուրաքանչյուր մասունքը։
Ճանաչենք, արժևորենք և տարածենք մեր ազգային ժառանգության յուրաքանչյուր մասունքը։
Ով ենք մենք…. Ուր ենք գնում
Ո՞վ ենք մենք
Առաջարկում ենք ինքնատիպ հուշամեդալների հավաքածու:
Որտեղի՞ց ենք գալիս
Պատմական, մշակութային և ազգային ժառանգության տարածում
Ո՞ւր ենք գնում
Ստեղծիր մետաղադրամների քո հավաքածուն մեր օգնությամբ։


