ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Ձեր ապրանքատեսականին ո՞ր երկրում է արտադրվում:
ԱրմՔոին ընկերության ապրանքատեսականին ամբողջությամբ արտադրվում է Հայաստանի Հանրապետությունում, մեր նպատակն է խթանել ՀՀ-ի ատադրությանը և ստեղծել նոր աշխատատեղեր:
Ի՞նչ մետաղներից են պատրաստված հուշադրամները:
Այս պահին ԱրմՔոին ընկերությունը արտադրում է միայն արույրե համաձուլվածքից, հետագայում նախատեսվում են այլ մետաղներից նույնպես:
Հնարավո՞ր է պատվիրել այլ հուշամեդալներ, որոնք չկան ձեր ապրանքատեսականու մեջ:
Այո, հնարավոր է, նախապես կասեք Ձեր նախընտրած պատկերը և մեր դիզայների հետ կստանանք պատրաստի հուշադրամ, որն էլ կփոխանցվի Ձեզ:
Հնարավո՞ր է հուշանվերների առաքում ՀՀ-ից դուրս:
Այո, անհրաժեշտ է պատվիրել www.armeniancoins.am կայքում, որից հետո նշված ժամկետում կստանաք ապրանքը:
Ի՞նչ սկզբունքով են ընտրվել տեղանունները, որոնց պատկերով էլ ստեղծվել են հուշադրամները:
Տեղանունները բացառապես Հայաստանյան Առաքելական եկեղեցիներ են, մշակութային և ճարտարապետական կենտրոններ: