Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը ճարտարապետական-քանդակագործական համալիր է, որը կանգնեցված է Սարդարապատի ճակատամարտի վայրում, որտեղից, ի դեպ, հնարավոր է տեսնել Սարդարապատի ճակատամարտի ռազմադաշտը,զորքերի տեղակայման և մարտական գործողությունների վարման տարածքը։ Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21–29 ընկած ժամանակահատվածում։
Հուշակոթողը գտնվում է ՀՀ, Արմավիրի մարզում` Հայաստանի պատմական մայրաքաղաք Արմավիրից 10 կմ հեռավորության վրա։ 1918 թվականին Արմավիր քաղաքի անունը Սարդարապատ էր, որտեղ նույնպես մարտեր էին ընթանում, այս ամենի հետ էլ հենց կապված է հուշահամալիրի անվանումը։
1968 թվականի մայիսին, Սարդարապատի ճակատամարտի հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ, հանդիսավոր բացվեց «Սարդարապատ» համալիրը:
Հուշակոթողի հեղինակներն են եղել ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործներ Արշամ Շահինյանը, Սամվել Մանասյանը և Արա Հարությունյանը։
Կարծիքներ
Դեռևս կարծիքներ չկան: