Անահիտը հայկական դիցաբանության մեջ պտղաբերության, առատության աստվածուհին է, ում կոչել են նաև Ոսկեմայր, Սնուցող մայր, Մեծ տիկին, Ոսկեծղի, Ոսկեմատն։
Նավասարդի տոնին՝ օգոստոսի 11-ին, մեծ շուքով նշվում էր Անահիտի գլխավոր տոնը՝ կապված բերքի հասունացման հետ, կատարվում էին տոնախմբություններ հավաքվում էին բազմաթիվ ուխտավորներ․ ծիսակատարություններն ուղեկցվում էին աղոթքներով, երգերով, խնջույքներով։ Անահիտ աաստվածուհին Արամազդի և Վահագնի հետ հայկական դիցարանում կազմում էր երրորդություն։
Անահիտի գլխավոր տաճարը գտնվել է Բարձր Հայքի Եկեղյաց գավառում, որտեղ նրա պաշտամունքն այնքան էր տարածված, որ ամբողջ գավառը կոչվել է նաև Անահիտական։
Մ.թ.ա. 34 թ․-ին հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսի արշավանքի ժամանակ, զինվորները ջարդել են Անահիտի վիթխարի ոսկեձույլ արձանը, բաժանել իրար մեջ ու տարել Հռոմ։
Ասում են, թե Անահիտի արձանի վրա հարձակված առաջին զինվորը կուրացել, այնուհետև խելագարվել ու մահացել է։ Քրիստոնեության հաստատումից հետո Անահիտի պաշտամունքը վերածվում է Մարիամ Աստվածածնի– Տիրամոր պաշտամունքի։
Այսօր էլ, «Անահիտ» անձնանունը մեծ տարածում ունի հայ աղջիկների և կանանց շրջանում։
Կարծիքներ
Դեռևս կարծիքներ չկան: