Հայ ազգային ազատագրական շարժման հերոս, հայդուկապետ Գևորգ Չաուշը (Գևորգ Չավուշ, Գէորգ Ղազարեան), ծնվել է 1870 թ․ Բիթլիսում և մահացել է 1907 թ․ մայիսի 27-ին։
Գևորգ Չաուշը եղել է այնպիսի հայտնի ֆիդայիների զինակիցը, ինչպիսիք են Արաբոն, Դժոխք Հրայրը, Աղբյուր Սերոբը, Անդրանիկը։ Առաջին անգամ աչքի է ընկել Սասունի 1891–1893 թվականների ինքնապաշտպանական կռիվներին։
Գևորգ Չաուշը Անդրանիկի հետ միասին վրեժ է լուծել Աղբյուր Սերոբի մահվան համար։ Սերոբի մահից հետո շատերն առաջարկում էին, որ Գևորգը գլխավորի ֆիդայիներին, բայց Գևորգը, համեստ մարդ լինելով, իր տեղը զիջում է Անդրանիկին։
Չաուշի ամենահայտնի մարտերից մեկը Առաքելոց վանքի կռիվն է, որը կազմակերպել էր Անդրանիկը։ Գևորգն անձամբ ղեկավարել է Իշխանաձոր գյուղի պաշտպանությունը և այնտեղ ունեցել ֆիդայիների ջոկատ։ Նա, որ պետք էր դաշնակից լինել քրդերի հետ, այդ պատճառով էլ նա մեծ հարգանք է վայելել քրդերի մոտ, սակայն Չաուշը դաժանաբար պատժում էր այն քրդերին, ովքեր թալանում էին հայ գյուղացու ինչքը։
Եղել է միակ ֆիդային, ով, բոլոր ֆիդայական օրենքներին հակառակ, ամուսնացել է։
Կարծիքներ
Դեռևս կարծիքներ չկան: