Օձունի սբ. Աստավածածին եկեղեցին գմբեթավոր բազիլիկ տիպի է, գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղի կենտրոնում: Օձունի վանքը կառուցվել է 303-313 թվականներին՝ Տրդատ 3-րդ թագավորի և Գրիգոր Լուսավորչի օրոք: Ավանդության համաձայն` I դարում Թովմաս առաքյալը Օձուն է հասել եւ ապագա եկեղեցու վայրում օծել է երկու եպիսկոպոսի ու հինգ քահանայի; «օծել» բառից էլ առաջացել է եկեղեցու անվանումը»: Հայտնի է, որ Թովմաս առաքյալն իր հետ բերել է Քրիստոսի բարուրաշորը, որն, ըստ ավանդության, թաղված է հենց Սբ. Աստվածածնի մայր խորանի տակ։ Վանքի այսօրվա տեսքը մեզ է հասել 8-րդ դարից, կառուցված է բաց շագանակագույն ֆելզիտ քարով, դեռևս 5-րդ դարում կառույցն եղել է գերանածածկ, ապա՝ կղմինդրե, հետագայում՝ 8-րդ դարում, Հովհան Օձնեցին կղմինդրե ծածկասալերը փոխարինել է քարով, իսկ 1888 թվականին ավելացվել են զանգակատները։ Եկեղեցին մի քանի անգամ վերանորոգվել է, սակայն գմբեթը կառուցումից ի վեր չի փոխվել։


Կարծիքներ
Դեռևս կարծիքներ չկան: