Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1860-ական թվականներին՝ Անիի մայր տաճարի նմանությամբ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873 թվականին։ Շինության ճարտարապետը Թադևոս Անտիկյանն է։
Խորհրդային տարիներին այն ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ Եկեղեցին մասամբ ավերվել է 1988 թվականի երկրաշարժի ժամանակ. վերականգելու թույլատվությունը եղել է 1995 թվականին: Եկեղեցին վերականգնելիս վարպետները հնարավորինս օգտագործել են եկեղեցու քարերը։
1882 թվականին Ձիթողցյանների միջոցներով հյուսիսային ճակատին կից կառուցվել է փոքրիկ գավիթ։
Եկեղեցուն կից գործել է հայկական ծխական դպրոց, ապա քանդվել է խորհրդային տարիներին։
Եկեղեցու հատակագիծը շատ նման է Անիի Մայր Տաճարին, սակայն նրա բացարձակ կրկնօրինակը չէ: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ավելի ընդարձակ է, ունի մեծ օղակաձև պատուհաններ: Նրա արևմտյան մասում է գտնվում զանգակատունը: Եկեղեցու բավականին հարուստ հարդարանքն առանձնանում է իր զարդաքանդակներով: 1930թ. Խորհրդային իշխանության հաստատումից հետո եկեղեցին առգրավվել էր պետության կողմից և փակվել: Ժամանակի ընթացքում եկեղեցու գմբեթը քանդվեց, իսկ 1937-ին զանգակատունը պայթեցվեց: 1964թ. Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանը վերականգնեց զանգակատունն իր նախկին տեսքով: Խորհրդային ժամանակաշրջանում տաճարը վերափոխվել էր համերգային դահլիճի, որտեղ հնչում էին Բախի, Մոցարտի և Կոմիտասի գործերը, համերգասրահում ելույթ էր ունեցել նաև Գոհար Գասպարյանը:
Կարծիքներ
Դեռևս կարծիքներ չկան: