Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին է գտնվում Մենձ Էր քարայրը՝ սա, հավանաբար, նախամարդու բնակատեղի է եղել` ավելի ուշ վերածվել թաքստոցի, իսկ ոչ վաղ անցյալում դարձել էր այծերի փարախ: Դեբեդի կիրճում բազմաթիվ քարայրներ կան՝ բոլորն էլ իրենց ավանդազրույցներով:
Ասում են, քարանձավը շատ երկար է, աջակողմյան անցում ունի, որն, ըստ պատմագրության, միացել է Սանահին վանական համալիրին: Եվ իրոք, քարայրը հենց լեռան մեջ է՝ իրար հաջորդող մի քանի անձավներով, շատ մոտ են գտնվում Հաղպատի, Սանահինի, Ախթալայի վանքերը և հռչակավոր Քարե կամուրջը:
Այցելուի առաջ քարայրից բացվում է հեքիաթային դրախտավայր Լոռու տեսարանը: Բնություն՝ իր շրջակա լեռներով, վեհ Լալվար սարով, դաշտավայրերով ու ծառաստաններով: Ներքևում Ալավերդի քաղաքն է ու Դեբեդ գետը:
Մենձ Էր քարայրը բազմաֆունկցիոնալ ժամանցային հանգստի կենտրոն է, որն իր մենջ ներառում է թանգարան, վարպետաց դպրոց, հացատուն:
Ներսում դրված են 9-10-րդ դարերի նմուշներ, կահ-կարասի՝ հնարավորինս ընդարձակ և գեղեցիկ ներկայացված է հին լոռեցու կյանքն ու կենցաղը:
Կարծիքներ
Դեռևս կարծիքներ չկան: