Երևանը Հայաստանի 13-րդ մայրաքաղաքն է: 1918 թվականի հուլիսին Երևան է տեղափոխվել արդեն մայիսի 28-ին հռչակված Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Եվ հենց 1918 թվականից Երևանը դարձել է Հայաստանի առաջին հանրապետության մայրաքաղաքը: 1920–1991 թվականներին Երևանն արդեն Հայկական ԽՍՀ մայրաքաղաքն էր, իսկ 1991 թվականից առ այսօր Երևանը ՀՀ մայրաքաղաքն է: Շատ հաճախ երևանցիները քաղաքն անվանում են նաև վարդագույն քաղաք, քանզի քաղաքի շատ ու շատ շինություններ կառուցվել են վարդագույն տուֆից:
Երևանի անվանումը գալիս է դեռևս ուրարտական շրջանից` Էրեբունուց: Ուրարտագիտությունից հայտնի է, որ ուրարտերեն «Բ» հնչյունը հայերենում հնչում է «Վ»: Այստեղից էլ, Էրեբունի անունը ձևափոխվել և դարձել է Երևան:
Հայ մատենագիրները Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են նաև Նոյյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ. իբրև, թե Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին. Նոյը՝ ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է. «երևա՜ց», այստեղից էլ՝ «Երևան» անվանումը։
Կարծիքներ
Դեռևս կարծիքներ չկան: